Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ինչո՞վ է վտանգավոր նարգիլեն

Ինչո՞վ է վտանգավոր նարգիլեն

Վերջին շրջանում հատկապես երիտասարդների շրջանում բավականին լայն տարածում է ստացել նարգիլե ծխելը, ինչը բավականին անմեղ զվարճանք է համարվում: Սակայն իզուր` մասնագետները պնդում են, որ նարգիլեն ոչ պակաս նիկոտինային կախվածություն է առաջացնում, քան սովորական ծխախոտը:

 

«Passion.ru»-ն գրում է, որ վնասակար այլ ազդեցությունների թվում առանձնանում է ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հեշտացումը, մասնավորապես` խմբով նարգիլե ծխելը կարող է թեթև ինֆեկցիոն հիվանդությունների` գրիպ, միկոպլազմոզ և ավելի բարդ` տուբերկուլոզով, հեպատիտ B-ով վարակվելու պատճառ հանդիսանալ:

 

Նարգիլե ծխողների շրջապատում գտնվելը չծխող մարդու համար հավասար է պասիվ ծխողի կարգավիճակին` այն նույնպես վնասակար է առողջության համար: Բացի այս վնասակար է այն նյութերի այրման արտազատումները, որոնք օգտագործվում են նարգիլեն վառելու համար:

Իսկ որ ամենակարևորն է` թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը թե ծխող, թե միայն նարգիլե օգտոգործող անձանց մոտ գրեթե հավասար է:

 

Սկզբնաղբյուր. http://www.panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ